Հասարակական

Էլեկտրոնային արդարադատության համակարգ, արխիվների թվայնացում. ԲԴԽ-ն շարունակում է համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Էլեկտրոնային արդարադատության համակարգ, արխիվների թվայնացում. ԲԴԽ-ն շարունակում է համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը միջազգային գործընկերներ USAID-ի, IRZ-ի, «Եվրասիա. համագործակցություն» հիմնադրամի, Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակում նպատակ ունի լուրջ բարեփոխումներ իրականացնել համակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

«Մենք ակտիվ շարունակում ենք միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությունը՝ USAID-ի, IRZ-ի, «Եվրասիա. համագործակցություն» հիմնադրամի, Եվրոպայի խորհրդի հետ: Հիմնական նպատակն այն է, որպեսզի ներդրվի էլեկտրոնային արդարադատության համակարգ, ինչպես նաև կատարվի արխիվների թվայնացում, իրականացվի դատավորների գործունեության մոնիթորինգ՝ ծրագրային եղանակով»,- նշեց Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ նպատակ կա նաև այնպես անել, որպեսզի քրեական և քաղաքացիական գործերի բաշխման նոր համակարգ ներդրվի, և այդ խնդիրն իր վրա է վերցրել USAID-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում