Հասարակական

Նոր նախադեպ դատական համակարգում. ՀՀ դատարանների նախագահների 1/3-ը կին է

1 րոպեի ընթերցում

Նոր նախադեպ դատական համակարգում. ՀՀ դատարանների նախագահների 1/3-ը կին է

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատարանների նախագահների 1/3-ը կանայք են նշանակվել, ինչը դատական համակարգում նոր նախադեպ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:

«Վերջերս մարզային 4 դատարանում նշանակվեցին նախագահներ, որոնցից 3-ը կին է: Եթե դիտարկենք բոլոր դատարանները, ապա դրանց նախագահների թվակազմում կանայք 1/3-ն են: Հատկապես առաջին ատյանում երբեք այդպիսի բան չի եղել: Մենք նոր նախադեպ ենք ստեղծել՝ երիտասարդ կանանց նշանակել ենք այդ պատասխանատու պաշտոնում՝ փորձելով նրանց ունակություններն ու հմտությունները դատարանի բնականոն աշխատանքն ապահովելու գործում»,- նշեց Ջհանգիրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում