Մարզային

Վարդենիկում կկառուցվեն ոռոգման եւ ջրահեռացման առուներ 

1 րոպեի ընթերցում

Վարդենիկում կկառուցվեն ոռոգման եւ ջրահեռացման առուներ 

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ոռոգման եւ ջրահեռացման առուներ կկառուցվեն Կամո Շահինյան եւ թիվ 2, 5, 12 փողոցներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ տուրիզմի բաժնից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 738 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 19 միլիոն 416 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 721 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է կառուցել 1 408 գծամետր երկարության ոռոգման եւ ջրահեռացման առուներ, որոնցից 721 գծամետրը կառուցվելու է երկաթբետոնե, 500 գծամետրը՝ երկաթե կիսախողովակներով, 187 մետրը՝ երկաթե խողովակներով։ Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգման ջուրը տնտեսություններին կմատակարարվի առանց կորուստների, մյուս կողմից էլ ներհամայնքային ճանապարհները պաշտպանված կլինեն քանդվելու վտանգից։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում