Հասարակական

ՀՀ քաղաքացիներն են որոշելու հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքացիներն են որոշելու հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Աբու Դաբիի ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև կնքված համաձայնագրով ստեղծվող հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից՝ բաց մրցույթի միջոցով: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ մրցույթը մեկնարկում է հուլիսի 14-ից:

Մասնակցել ցանկացողները կարող են ավիաընկերության անվանման իրենց առաջարկությունները 4 շաբաթվա ընթացքում ուղարկել nametheairline@anif.am հասցեին, ինչպես նաև՝ Armenian National Interests Fund ֆեյսբուքյան էջին:

Առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 14-ն է, ինչից հետո ընկերության տնօրենների խորհուրդը կընտրի վերջնական անվանումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում