Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հիմնանորոգվում է Հայրավանք գյուղի կենտրոնական փողոցը

Հիմնանորոգվում է Հայրավանք գյուղի կենտրոնական փողոցը

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգման  աշխատանքներ են կատարվում կենտրոնական փողոցում՝ 560 գծամետր երկարությամբ եւ 2 800 քառակուսի մետր մակերեսով։

Ինչպես «Արմենպրես»ն   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի  քաղաքաշինության վարչությունից,  ծրագրի նախնական ընդհանուրն արժեքը կազմել է   17 միլիոն 264 հազար դրամ։ Հայտարարված շինարարական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 12 միլիոն 500 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 725 հազար դրամը՝ հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 6 միլիոն 875 հազար դրամը՝ Հայրավանքի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականի հուլիսի 13-ին։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է §Գավառի ՃՇՇ¦ ԲԲԸ-ն։ Ծրագիրը նախատեսված է ավարտել առաջիկա 45 օրում։ Ծրագրով նախատեսվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կողնակների ամրացում, գծանշում։

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]