Միջազգային

Ճապոնիայում հեղեղումների հետևանքով 400 հազար մարդու տարհանելու անհրաժեշտություն է առաջացել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում հեղեղումների հետևանքով 400 հազար մարդու տարհանելու անհրաժեշտություն է առաջացել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արևմուտքում բնակվող ավելի քան 400 հազար քաղաքացիների ուժեղ հորդառատ անձրևների պատճառով խորհուրդ են տվել տարհանվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առնվազն 240 հազար մարդու համար իշխանությունները հայտարարել են վտանգի ամենաբարձր մակարդակ, որը ենթադրում է հրատապ տարհանում:

Ճապոնացի օդերևութաբանների տվյալներով՝ տվյալ տարածաշրջանում մի քանի օրվա ընթացքում ավելի քան 450 մմ տեղումներ են եկել: Կան գետերի հեղեղումների ու սողանքների վտանգներ:

Տեղումների հետևանքով Ճապոնիայի կենտրոնական հատվածում մահացել է 9 մնարդ, 20 մարդ անհետ կորած է համարվում: Վնաս է հասցվել 120 տների ու կառույցների;

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում