Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այստեղ ենք ի պաշտպանություն ժողովրդավարության. «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց

Այստեղ ենք ի պաշտպանություն ժողովրդավարության. «Հանուն Հանրապետության» 
կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանում Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի դատաքննության նիստին զուգահեռ Սահմանադրական դատարանի դիմաց հավաք է անցկացնում «Հանուն Հանրապետության» կուսակցությունը:

Սահմանադրական դատարանը սկսել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, ինչպես նաև «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումների քննությունը՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ: ՍԴ-ն միավորել է բոլոր դիմումները մեկ գործի մեջ, քանի որ դիմումները նույն հարցին են վերաբերվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը նշեց, որ ՍԴ նիստին զուգահեռ իրենք հավաք են անցկացնում, քանի որ կարծում են, որ դիմումներում, որոնք ներկայացվել են ՍԴ, անհեթեթ հիմնավորումներ են դրված: «Մենք այստեղ ենք ի պաշտպանություն ժողովրդավարության, որովհետև, թեև ընտրությունների արդյունքները և քաղաքական նոր ձևավորված միջավայրը մեզ համար անընդունելի են, բայց սա ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքն է, և մենք պահանջում ենք դատարանից և քաղաքական մյուս սուբյեկտներից հարգել այս արդյունքը և երկիրն անընդհատ ցնցումների մեջ չպահել»,- ասաց Բաբաջանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]