Քաղաքականություն

ԵԱՏՄ ու ԵՄ–ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. Զախարովա

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ ու ԵՄ–ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հարցին, թե արդյոք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած  այցից հետո շարունակում է ուժի մեջ մնալ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, թե ՀՀ կառավարության կողմից ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագծին հավանություն տալը ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու մեկնարկն է:  

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Զախարովան թեմային անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ 

Զախարովային լրագրողները նաև հիշեցրել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը կընդունվի նաև Հայաստանի խորհրդարանի կողմից։ 

Մարիա Զախարովան նախ նշել է, որ Օվերչուկի հայտարարությունը հիմնված է եղել իրականության, տնտեսության, օրենքների և դրանց ըմբռնման վրա։ 

«Պարոն Օվերչուկը բացատրել է օրինաչափությունները, այլ ոչ թե արել է քաղաքական և իրականությունից կտրված հայտարարություններ։ Դա հարցի էության պարզաբանումն էր»,- ասել է Զախարովան։

Զախարովան նաև հավելել է, որ Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են բոլոր, այդ թվում՝ ամենաբարդ հարցերը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում