Արցախ

Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախում թվայնացման խորհուրդ ստեղծելու մասին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը  ստորագրել է հրամանագիր Արցախում թվայնացման խորհուրդ ստեղծելու մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացումը խթանելու նպատակով ստեղծվել է Թվայնացման խորհուրդ։ Նախագահի հրամանագրով հաստատվել է նաև Թվայնացման խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը՝ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` ստեղծվել է ԱՀ նախագահի աշխատակազմի «Թվայնացման գործակալություն» առանձնացված ստորաբաժանումը, որի ղեկավար է նշանակվել Արսեն Եղիյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում