Քաղաքականություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Նիդեռլանդների դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Նիդեռլանդների դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում Հայաստան-Նիդեռլանդներ հարաբերությունների հետևողական զարգացումը, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ: 

Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի: 

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում