Քաղաքականություն

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը ղարաբաղյան կոնֆլիկտի վերջնական լուծում համարում է երկարատև խաղաղությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը ղարաբաղյան կոնֆլիկտի վերջնական լուծում համարում է երկարատև խաղաղությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը երկարատև խաղաղությունն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման կարծիք հայտնեց հուլիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Նիդերլանդները ԵԱՀԿ-ի անդամ է, ինչպես նաև ԵՄ անդամ է ու, թեև փոքր երկիր է իր չափերով ու ազդեցությամբ, միևնույն է, ջանք չի խնայում երկու կառույցներին խրախուսելու և նրանցից ակնկալելու լավագույն ազդեցությունն այս առումով»,- ասաց Նիկոլա Սխերմերսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում