1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian Navy Band խումբը

«Ճախրուկ» փառատոնը կատարումներով կզարդարեն Արտո Թունչբոյաջյանը և Armenian 
Navy Band խումբը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում  հուլիսի 25-ին կմեկնարկի «Ճախրուկ» միջազգային փառատոնը, որին կմասնակցի Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի բարեգործական համերգը կշարունակի Արտո Թունչբոյաջյանը իր Armenian Navy Band խմբով։

Փառատոնի կազմակերպիչ և «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի հիմնադիր ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները։

Քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները երաժիշտներ են, նվագում են փողային և հարվածային գործիքներ։ 2019-ի սեպտեմբերից սեփական նախաձեռնությամբ և կամավորական հիմունքներով սկսել են աշխատել Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների հետ՝ ստեղծելով Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը և երգչախումբը:

Նպատակը երեխաներին հնարավորություն տալ հանրությանը ներկայացնել հայկական մշակույթը և ուժի, կամքի, նպատակասլացության օրինակ ծառայել: Բացի զուտ երաժշտություն նվագելու հմտություն ձևավորելը, այս ամենը երաժշտախմբի երեխաներին տալիս է սեփական անձի կարևորության գիտակցում, սոցիալական կյանքում ներգրավվածություն, ինչպես նաև մասնագիտություն:

Երաժշտության միջոցով փոխանցված լավ տրամադրությունն օգնում է երեխաների հոգեբանական խնդիրների լուծմանը, ինչն իր հերթին դրական ազդեցություն է ունենում առողջական վիճակի բարելավման վրա։ Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի աջակցությամբ անհատույց տրամադրված սենյակները քույրերը նորոգել և կահավորել են բարի և սրտացավ մարդկանց շնորհիվ։ Սենյակներին հաղորդել են տան, ընտանեկան և ջերմ մթնոլորտ: 2021-ի հունիսի 1-ին հենց այդ սենյակներում կայացել է մշակութային կենտրոնի բացումը և մանկատան երեխաների համերգային ելույթը բացման շրջանակներում:

«Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպության գործունեության նպատակներից է Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի համերգների, փառատոնների կազմակերպումը, ինչպես նաև երեխաների առողջական հարցերի՝ բուժման, վիրահատության, կազմակերպումը:

Ամեն տարի «Ճախրուկ» փառատոնն անցկացվելու է Հայաստանում՝ խթանելով մշակույթի զարգացմանն ու աշխարհին ներկայացնելով մեր ազգի հոգու հզոր ուժն ու թռիչքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]