Սպորտ

Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և առցանց մրցաշարի եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և առցանց մրցաշարի եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին դուրս եկավ Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշար կիսաեզրափակիչի խաղային երկրորդ օրը շախմատիստները խաղայի ևս չորս պարտիա: Արոնյանը երկուսում հաղթանակ տոնեց, իսկ մյուս երկուսն ավարտեց ոչ-ոքի: Հայ գրոսմայստերը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:

Goldmoney Asian Rapidմրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը:Մրցաշարն ունի1,6միլիոն մրցանակային ֆոնդ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել,որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները.Արոնյանը հեռանում է Հայաստանից:Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում