Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստան» դաշինքը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցով միջնորդություն է ներկայացրել ՍԴ

«Հայաստան» դաշինքը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցով 
միջնորդություն է ներկայացրել ՍԴ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը գրություն-միջնորդություն է ներկայացրել է Սահմանադրական դատարան` ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Պատճառը պարզ է. Վահե Գրիգորյանը մասնակցել է որպես դատավարական հակառակորդ, կոնկրետ գործով հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի: Դրանից բացի ,կարծում ենք, որ ինքն ունի որոշակիորեն կանխակալ վերաբերմունք»,-ասաց նա:

Հարցին, թե վստահո՞ւմ են ՍԴ այս կազմին, Վարդեւանյանը պատասխանեց, որ ՍԴ որոշումների վերաբերյալ գնահատական կարելի է տալ միայն որոշումների ընդունումից հետո դրանց ծանոթանալուց հետո:

Նա հավելեց, որ ,իհարկե, կան դատավորներ, որոնց հանդեպ վստահություն չունեն, սակայն ՍԴ-ի դատավորների վերաբերյալ նման պնդում չի կարող անել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը: Ընտրությունների արդյունքները հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումով արդեն վիճարկել է «Հայաստան» դաշինքը և  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը: Հուլիսի 2-ին ժամը 17:20-ին դիմում կներկայացնի նաև «Պատիվ ունեմ» դաշինքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am