Սպորտ

ՀՖՖ-ն ակումբներին արել է Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգա ստեղծելու պաշտոնական առաջարկ

2 րոպեի ընթերցում

ՀՖՖ-ն ակումբներին արել է Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգա ստեղծելու պաշտոնական առաջարկ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիանպաշտոնապես դիմել է ակումբներին Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի ստեղծման շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Վերջին մեկ տարվա ընթացքումՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիանակտիվորեն աշխատել էՊրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայիստեղծման ուղղությամբ՝ հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ անցկացնելով իր միջազգային գործընկերների հետ։ Շահագրգիռ քննարկումների եւ փորձի փոխանակման արդյունքումՀՖՖ-նմշակել էՀայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի (ՀՊՖԼ)կանոնադրության եւ«ՀՖՖ-ՀՊՖԼ»փոխըմբռնման հուշագրի նախնական աշխատանքային տարբերակներ, որոնք այսօրՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյաննուղարկել է ակումբներին:

Նշված փաստաթղթերը կազմվել ենՀՖՖ անձնակազմիեւՖԻՖԱ-իհամագործակցության արդյունքում: Աշխատանքների ընթացքումՀՖՖ-նհամագործակցել է նաևՂազախստանի,Ռուսաստանի,ՈւկրաինայիեւԲելգիայիպրոֆեսիոնալ լիգաների հետ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիանխնդրել է բոլոր ակումբներին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել փաստաթղթերը, որից հետոՀՖՖ-ումհանդիպում կկազմակերպվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ քննարկելու առաջարկները, դիտողությունները եւ հետագա քայլերը։Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիանակնկալում է ակումբների նախաձեռնողական մասնակցությունը փաստաթղթերի վերլուծության եւ հետագա քննարկումների փուլերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում