Քաղաքականություն

Վլադիմիր Կարապետյանը հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարությանը

2 րոպեի ընթերցում

Վլադիմիր Կարապետյանը հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը:

«Նախ դեսպան Կարապետյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարին։ Արարողակարգային շփումից հետո տեղի ունեցավ հանգամանալից քննարկում հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին վերաբերող համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Կողմերն արտահայտեցին իրենց հաստատակամությունը կազմակերպելու հնարավորինս արդյունավետ համագործակցություն՝ արդի օրակարգի պայմաններում երկու երկրների հարաբերությունների խորացման ուղղությամբ։

Ապա տեղի ունեցավ դեսպան Վ․Կարապետյանի հանդիպումը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Ողջունելով նորանշանակ դեսպանին, նախարարը պատրաստակամություն հայտնեց նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում։ Նախարարը շնորհավորեց խորհրդարանական ընտրություններին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները»,-ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում