Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն ու Էմանուել Բոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման ընթացքը

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն ու Էմանուել Բոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոննի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ քարտուղարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում:

Անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ինչի շրջանակներում Արմեն Գրիգորյանը կիսվել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակով: Վերոնշյալի համատեքստում քննարկել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում