Մարզային

Վաղաշենում հիմնովին լուծվում է խմելու ջրի մատակարարման եւ արոտների ջրարբիացման խնդիրը

1 րոպեի ընթերցում

Վաղաշենում հիմնովին լուծվում է խմելու ջրի մատակարարման եւ արոտների ջրարբիացման խնդիրը

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի խմելու ջրի մատակարարման եւ ջրարբիացման համակարգ, ինչի արդյունքում գյուղում հիմնովին լուծում կստանան խմելու ջրի եւ արոտների ջրարբիացման հետ կապված հիմնախնդիրները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 130 միլիոն 4130 դրամ, որի 70 տոկոսը կամ 91 միլիոն 2891 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 39 միլիոն 1239 դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը։

«Նախատեսվում է Մեծ գոլեր կոչվող տարածքից մինչեւ բնակավայր կառուցել 8 կիլոմետր ընդհանուր երկարության ջրատար՝ պոլիէթիլենային խողովակներով, 4 խմոց, 6 մարիչ, 5 կարգավորող, 2 դատարկման, 3 օդադուրսմղման հոր։ Մատակարարվող ջրի հզորությունը կկազմի շուրջ 20 լիտր վայրկյան։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրին Վաղաշենի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում