Մարզային

Խաչաղբյուրում կիրականացվեն ոռոգման ցանցի կառուցման եւ վերականգնման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Խաչաղբյուրում կիրականացվեն ոռոգման ցանցի կառուցման եւ վերականգնման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կիրականացվեն ոռոգման ցանցի կառուցման եւ վերականգնման աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 41 միլիոն 626 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 27 միլիոն 57 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 14 միլիոն 569 հազար դրամը՝ Խաչաղբյուրի համայնքապետարանը։

«Ծրագրով նախատեսվում է Խաչաղբյուրի ոռոգման համակարգը կառուցել կամ կվերականգնել շուրջ 760 գծամետր երկարությամբ՝ մի մասը երկաթյա խողովակներով, մի մասը երկաթբետոնյա կիսախողովակներով, ինչի շնորհիվ նվազագույնի կհասցվեն մատակարարվող ոռոգման ջրի կորուստները, իսկ ներհամայնքային ճանապարհները պաշտպանված կլինեն քանդման վտանգից։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,-ներկայացրին Խաչաղբյուրի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում