Հասարակական

Իրանական կողմը համագործակցության հուշագրեր կստորագրի Հայաստանի արևելագիտական բոլոր կենտրոնների հետ

5 րոպեի ընթերցում

Իրանական կողմը համագործակցության հուշագրեր կստորագրի Հայաստանի արևելագիտական բոլոր կենտրոնների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, գիտնականների, գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների, այդ թվում՝ արևելագիտության և իրանագիտության հայաստանյան դպրոցների գործունեությունը շատ կարևոր դեր է խաղում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Հենց այդ պատճառով էլ իրանական կողմը նախատեսում է առաջիկայում համագործակցության հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային՝ խոսելով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-րդ տարեդարձի և առհասարակ հայ արևելագիտության դպրոցի, այդ թվում՝ իրանագիտության երկարամյա ավանդույթների ու դերակատարության մասին:

«Եթե այլ երկրների համար արևելագիտությունը ուրիշներին ճանաչելու գիտություն է, ապա հայերի համար արևելագիտությունը ինքնաճանաչման գիտություն է, և հենց այդ պատճառով ցանկացած ուսումնասիրություն արևելագիտության բնագավառում իր նպաստն է բերում հայ ժողովրդի կողմից իր էությունն էլ ավելի լավ ճանաչելուն: Եվ ինձ համար գաղտնիք չէր, որ արևելագիտությունը Հայաստանում իր ուրույն տեղն ունի և արժևորվում է բոլոր գիտությունների կողմից», - ասաց Իրանի դեսպանատան խորհրդականը՝ ընդգծելով, որ արևելագիտությունը շատ լավ ավանդույթների վրա է դրված Հայաստանում:

Նրա խոսքով՝ մեծ անուններ կան այս բնագավառում, բայց պետք է ընդգծել, որ այդ կարևոր արևելագիտական կենտրոնների՝ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Արևելագիտության ինստիտուտի, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Մատենադարանի աշխատանքի շնորհիվ այսօր էլ այդ ավանդույթները լավագույնս շարունակվում են երիտասարդ արևելագետների կողմից:

«Ես գիտեմ, որ հայ արևելագիտական դպրոցը միջազգային մակարդակով շատ բարձր դիրք է գրավում ե՛ւ ցեղագիտության, ե՛ւ ազգագրության, ե՛ւ տարբեր ազգերի ու ցեղերի ուսումնասիրության բնագավառում: Իսկ ինչ վերաբերում է իրանագիտությանը՝ գիտենք, որ Հայաստանում իրանագիտության դպրոցն ի սկզբանե շատ լավ հիմքերի վրա է դրված եղել, այդ ավանդույթներն այսօր էլ են շարունակվում», - նշեց զրուցակիցը:

Հոսեյն Թաբաթաբային նաև տեղեկացրեց, որ ի շարս Հայաստանի իրանագիտական մյուս դպրոցների արժևորելով նաև ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կարևոր դերակատարությունը՝ մոտ ապագայում համագործակցության հուշագիր կստորագրվի գիտահետազոտական «Իրաս» կենտրոնի և Արևելագիտության ինստիտուտի միջև, ինչն էլ ավելի կընդլայնի երկկողմ համագործակցությունը գիտական ոլորտում:

Ընդ որում, Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը նախատեսում է նմանատիպ հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ:

Իսկ հաջորդ կարևոր ձեռնարկն այն է, որ այս տարի կհանձնվի «Տարվա լավագույն արևելագետ» Հրաչյա Աճառյանի անվան մրցանակը:

«Արևելագիտության ինստիտուտի հետ միասին լավ ավանդույթի սկիզբ ենք դնում և հուսով ենք, որ այս մրցույթը կդառնա ամենամյա և ոգևորող կլինի երիտասարդ արևելագետների համար», - ասաց Իրանի դեսպանատան խորհրդականը:

Բացի այդ, քանի որ հաջորդ տարի մեկ այլ կարևոր տարեդարձ է նշվելու՝ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այդ առիթով Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը արդեն իսկ 2022թ. միջազգային գիտաժողովի անցկացման մասին հայտարարություն է տարածել, որին կարող են մասնակցել արևելագետները աշխարհի բոլոր երկրներից:

«Գիտաժողովը, որի խորագիրը լինելու է «Հայ-իրանական հարաբերություններ. անցյալը և ապագան», տեղի կունենա Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը՝ փետրվարի 9-ին», - հաղորդեց Հոսեյն Թաբաթաբային:

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում