Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքում անասնակերի բերքահավաքը սկսվել է շատ ցածր արդյունքներով

Գեղարքունիքում անասնակերի բերքահավաքը սկսվել է շատ ցածր արդյունքներով

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է անասնակերի բերքահավաքը, ընդ որում, բավականին ցածր արդյունքներով։

Ինչպես «Արմենպրես»-ին   տեղեկացրին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքապետարաններից, անասնակերի բերքահավաքը սկսվել է ցանովի խոտհարքերում, ժամանակից ավելի շուտ, քանի որ տեւական ու ահագնացող երաշտի հետեւանքով եղած անասնակերն ավելի է պակասում ու որակազրկվում։  

«Շատ ծանր վիճակ է առաջացել արոտներում, ցանովի ու բնական խոտհարքերում։ Բուսականությունը վառվել է, կանաչ տարածքները վերացել են, աղբյուրները, առուներն ու գետակները՝ ցամաքել։ Ցանովի խոտհարքերում մարդիկ հարկադրաբար ավելի վաղ են սկսել բերքահավաքը, քանի որ յուրաքանչյուր օրվա հետ նրանք կորցնելու են թե քանակի, թե որակի մեջ։ Նախորդ տարիների համեմատ արդյունքները մի քանի անգամ պակաս են։ Մեր համայնքում ունենք 215 հեկտար բազմամյա ցանովի խոտաբույսեր, որտեղ բերքահավաքը կավարտվի մի քանի օրերի ընթացքում։ Բնական խոտհարքերից արդեն գրեթե սպասելիք չունենք, մարդիկ տագնապած են այն մտքից, որ անասունների ձմեռացման համար բավարար անասնակեր չեն կարողանալու ապահովել։ Շատ դժվար գյուղատնտեսական տարի ենք անցկացնում»,-նշեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։ Նույն իրավիճակը ներկայացրին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի, Շողակաթի, Գեղամասարի համայնքապետարաններից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]