Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ակունքում գազաֆիկացվում են նորակառույց թաղամասերը

Ակունքում գազաֆիկացվում են նորակառույց թաղամասերը

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գազաֆիկացվում են  16/1, 16/2, 16/3, 16,4 փողոցները, 9-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ նրբանցքները։

Ինչպես «Արմենպրես»-ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։  Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է  17 միլիոն 67 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 240 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 827 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ակունք համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 150 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 9 միլիոն 90 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 6 միլիոն 60 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազով կապահովվեն նորակառույց թաղամասերի տասնյակ ընտանիքներ։ Հետագա տարիներին աճող այս թաղամասերում կավելանա բնական գազից օգտվել ցանկացող տնտեսությունների թիվը։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am