Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք, առողջացել է 48 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության100նոր դեպք, առողջացել է48քաղաքացի, մահացել է՝1-ը: Մեկ օրում կատարվել է3881 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է1160 290-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր224430դեպք, որոնցից216230-ն առողջացման, 4503-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում2601պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան1096դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։