Ընտրություններում իշխանությունների կողմից բանակն օգտագործելը հաստատող փաստաթուղթ չենք տեսել. ԳՇ պետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանության կողմից բանակն օգտագործելու վերաբերյալ ՀՀ Զինված ուժերը որևէ հաստատող փաստաթուղթ չի տեսել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդարադառնալով հարցին, որ նման մեղադրանքներ հնչում են ընդդիմության կողմից։
«Ամեն դատարկ բան մեկնաբանելն էլ է դժվար։ Համացանցում տարածված տեսահոլովակների կամ հայտարարությունների ուսումնասիրության արդյունքում որեւէ հաստատող նյութ մենք չտեսանք: Իրավապահ համակարգը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, թե կան կոնկրետ նյութեր, թող փաստերով ներկայացնեն, և կտրվի համապատասխան գնահատական։ Միաժամանակ ես իրենց առաջարկում եմ՝ եթե չկարողանան ապացուցել, հաստատել, գոնե ներողություն խնդրեն զինված ուժերից, և մերկապարանոց հայտարարություններ չհնչեն»,- ասաց ԳՇ պետը:
ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անց են կացվել հունիսի 20-ին։