Հասարակական

ՀՀ տարածքում շարունակում է գտնվել շուրջ 1000 ադրբեջանցի զինծառայող. ԳՇ պետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում շարունակում է գտնվել շուրջ 1000 ադրբեջանցի զինծառայող. ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքում շարունակում է գտնվել շուրջ 1000 ադբերջանցի զինծառայող։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Ընդհանուր թիվը մնացել է նույնը։ Ամենօրյա գործունեության ընթացքում՝ 10-20-ով ավելի կամ պակաս լինելը առօրյա խնդիրներ են, ընթացքում իրականացվում են հերթափոխ կամ ապահովման այլ հարցեր»,- նշեց Դավթյանը և հավելեց, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ում ադրբեջնացի զինծառայողների թիվը մնացել է անփոփոխ։

Խոսելով՝ սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցող միջադեպերի մասին, ԳՇ պետն ասաց, որ դրանք պակասել են։

«Նախկինում այն քանակությամբ, որ տեղի էին ունենում, այս պահի դրությամբ չկան։ Դա պայմանավորված է բանակցային գործընթացով, որն ակտիվ ընթացքի մեջ է։ Այդ պրոցեսին չվնասելու համար շատ բան չի ասվում, վերջնական արդյունքները տեսանելի կլինեն այն տարբերակով, որը մենք կներկայացնենք»,- նշեց Դավթյանը։

Ադրբեջանցի զինծառայողների ՀՀ տարածքում գտնվելու մասին հայտարարվել էր դեռևս մայիս ամսին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում