Հասարակական

Գեղարքունիքում ռուսաստանյան խաղաղապահներ են տեղակայվելու. ԳՇ պետ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում ռուսաստանյան խաղաղապահներ են տեղակայվելու. ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է ռուսաստանյան խաղաղապահներ տեղակայել, գործընթացներ են ընթանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկությունը չէ, մասնակցում են նաև այլ կողմեր, բանակցություններ են ընթանում։ Կատարման և տեխնիկական այլ հարցերի մասին լրացուցիչ կհայտնենք»,- նշեց Դավթյանը։

Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ, ոչ թե ադրբեջանական կողմին են հարցնելու, քանի որ սեփական տարածքում քայլեր ձեռնարկելու համար նրանց հարցնելու կարիք չունեն, բայց կան որոշ այլ հարցեր։

«Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև հարցեր կան, և նպատակ ունենք առանց բախումերի մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումները հետ տանել»,- ընդգծեց ԳՇ պետը:

Հարցին, թե Գեղարքունիքի մարզում որոշ հավանական զիջումներ կլինե՞ն արդյոք, Դավթյանն ասաց, որ որևէ զիջում չի լինելու, և ադրբեջանական ԶՈՒ-ին դուրս բերելու հարցը, եթե չկարգավորվի բանակցություններով, ապա կկարգավորվի համապատասխան գործողություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում