Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անցողիկ շեմը չհաղթահարած որոշ ուժեր չեն ընդունում ընտրությունների արդյունքները

Անցողիկ շեմը չհաղթահարած որոշ ուժեր չեն ընդունում ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններում անցողիկ  շեմը չհաղթահարած «Ազգային-ժողովրդավարական բևեռ» և «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունները չեն ընդունում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ շեշտելով, քվեարկությունը չի համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունն իր տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշել է. «Տեղի ունեցած ընտրությունները համարում ենք անարդար և ոչ ազատ, իսկ դրանց արդյունքները՝ որպես հայոց պետականության ինքնիշխան նպատակներին հակասող, ուստի նաև՝ անընդունելի: Ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվելիք իշխանությանը և Հայաստանի Հանրապետության անունից կատարած և կատարելիք նրա գործողությունները, այդ թվում՝ հավանականորեն կնքելիք միջազգային պայմանագրերը, եթե դրանք վերաբերվում են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը (բացառությամբ հրադադարի և հումանիտար հարցերի վերաբերյալ դրույթներից) կամ բխում են նրանից, համարում ենք ի սկզբանե ոչ լեգիտիմ և ապագա ազգային իշխանության կողմից չեղարկման ենթակա»:

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունն էլ շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնք վստահել են իրենց և քվեարկեցին իրենց օգտին՝ հավատացնելով, որ իրենց շարունակական պայքարով ապացուցելու են իրենց ընտրողների վստահության կարևորությունը:

Ըստ այս ուժի՝  տեղի ունեցած ընտրություններն անցել են համատարած խախտումներով, ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվել է իշխանական ռեսուրսը: Կուսակցությունը նկատել է նաև տարբեր ուժերի կողմից գեներացված աննախադեպ ատելության մթնոլորտ, սպառնալիքներ, բռնության կոչեր, ընտրողների ուռճացված ցուցակներ և անճշտություններ: Այս ուժը նշել է նաև քվեների հաշվարկի ընթացքում հոսանքազրկումների մասին:

«Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ «5165» շարժումը համարում է, որ այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և չի ընդունում ընտրությունների արդյունքները»,-ասված է հայտարարությունում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]