Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

«Սիրեցէք զիրար, շատ սիրեցէք, որպեսզի ապրէք» համերգը կնվիրվի  Կոնսերվատորիայի 100-ամյակին

«Սիրեցէք զիրար, շատ սիրեցէք, որպեսզի ապրէք» համերգը կնվիրվի 
 Կոնսերվատորիայի 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության ամբիոնի շրջանավարտները բուհի 100-ամյակի առթիվ հանդես կգան «Սիրեցէք զիրար, շատ սիրեցէք, որպեսզի ապրէք» համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հունիսի 22-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Համերգի համար որպես խորագիր ընտրված են Կոմիտասի հանրահայտ խոսքերը։

Կոնսերվատորիայի առաքելություններից է հանրապետությունում բազմաճյուղ երաժշտական և մեթոդական ցանցի համակարգումը: Որպես Հայաստանի  երաժշտական կյանքի և երաժշտական մշակույթի մայր բուհ` կոնսերվատորիան ինքն էլ ամրանում և կատարելագործվում է` գտնելով ուսումնական գործընթացը ղեկավարելու և ստեղծագործաբար հարստացնելու նորանոր ձևեր:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]