Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստան դաշինքն իշխանության է գալիս երեք գլխավոր մարտահրավերները հաղթահարելու համար

Հայաստան դաշինքն իշխանության է գալիս երեք գլխավոր մարտահրավերները հաղթահարելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան դաշինքն իշխանության է գալիս՝ երկրի առջև ծառացած երեք գլխավոր մարտահրավերները՝ անվտանգային, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը հաղթահարելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էրեբունի համայնքում ընտրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց դաշինքի նախընտրական ցուցակը ղեկավարող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, ճիշտ քայլ ենք արել, բայց նաև մեծ պատասխանատվության տակ ենք մտնում: Հայաստանում կա միաժամանակ երեք ճգնաժամ՝ անվտանգային, քանի որ երկիրն անվտանգ չէ, սահմանները պաշտպանված չեն, երկրորդը՝ տնտեսական ճգնաժամն է, քանի որ աճում է գործազրկությունն, աղքատությունն ու արտագաղթը, և երրորդն էլ ներքաղաքական ճգնաժամն է՝ ատելության մթնոլորտը: Ու այս բոլորը ներկայիս վարչախմբի աշխատանքի արդյունքն է: Ու այդ ճգնաժամերից յուրաքանչյուրը բավարար է իշխանափոխության համար», - ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանում երբեք չեն եղել ընտրություններ, երբ թիվ մեկ հարց լինի անվտանգությունը:

«Մենք գալիս ենք մեկ նպատակով՝ ապահովելու երկրի անվտանգությունը, շտկելու բանակի այսօրվա վիճակը, պաշտպանելու մեր սահմանները: Գալիս ենք հաղթահարելու տնտեսական ճգնաժամը, ապահովելու տնտեսական աճ, ստեղծելու աշխատատեղեր ու կանգնեցնելու արտագաղթը: Ի դեպ, Հայաստանի անկախության ողջ ժամանակահատվածում միայն իմ նախագահության երեք տարիներն ենք ունեցել ներգաղթ, և սա պետք է կրկնենք: Վերջապես, մենք գալիս ենք հանգստություն բերելու մեր հասարակությանը», - եզրափակեց Քոչարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am