Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը կշարունակի ուսումնասիրել Ադրբեջանին օգնության հնարավոր կասեցման հարցը

ԱՄՆ-ը կշարունակի ուսումնասիրել Ադրբեջանին օգնության հնարավոր կասեցման 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները շարունակում է ուսումնասիրել Ադրբեջանին տարատեսակ օգնություն, այդ թվում և ռազմական աջակցություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում լարվածության պահպանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Սենատում արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ ղեկավարության՝ բացառության կարգով Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում և ռազմական օգնություն տրամադրելու որոշմամբ: Նման որոշման մասին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին մայիսին: 

«Մենք շարունակելու ենք ուսումնասիրել հարցը: Ես ակտիվորեն աշխատել եմ սրա շուրջ: Հատկապես գերիների վերադարձի, բանակցությունների շուրջ` նպատակ ունենալով կարգավորելու հակամարտությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]