Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանն ԱՄՆ-ից 11 մլն դոլարի փոխառություն և 350 հազար դոլարի դրամաշնորհ կստանա գյուղոլորտի համար

Հայաստանն ԱՄՆ-ից 11 մլն դոլարի փոխառություն և 350 հազար դոլարի դրամաշնորհ 
կստանա գյուղոլորտի համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված՝ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի ֆինանսավորման համաձայնագրում փոփոխության ստորագրման առաջարկությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Համաձայնագրի շրջանակում փոխառության գումարը կազմում է 11 մլն ԱՄՆ դոլար, իսկ դրամաշնորհը` 0.35 մլն ԱՄՆ դոլար։ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի նպատակն է բարելավել ընտրված առավել աղքատ գյուղական տարածքների բնակչության սոցիալ տնտեսական վիճակը՝ նրանց համար ապահովելով կայուն զբաղվածության հնարավորություն և եկամուտների աճ:

Այն բաղկացած է 4 բաղադրիչներից` գյուղական ֆինանսավորում, գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածք, ֆերմերների իրազեկում և աջակցություն, արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]