Տնտեսություն

Հայաստանում ավանդների ծավալները մայիսին վերականգնվել են

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ավանդների ծավալները մայիսին վերականգնվել են

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերից սկսած ավանդների ծավալները նվազում էին, սակայն 2021 թվականի մայիսի դրությամբ այն վերականգնվել է և հասել մինչպատերազմական մակարդակի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 3-ին «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

« Հիմնականում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին են ավանդների արտահոսք է դիտարկվել: Արտահոսքին նպաստել են համավարակի և ռազմական դրության հետ կապված անորոշությունները, բայց ուզում եմ փաստել, որ մայիսի դրությամբ ավանդների մակարդակը գրեթե վերականգնվել է»,- ասաց Գալստյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում