Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բոբ Մենենդեսը դատապարտել է հայ զինվորների գերեվարումն Ադրբեջանի զինված ուժերի կողմից

Բոբ Մենենդեսը դատապարտել է հայ զինվորների գերեվարումն Ադրբեջանի զինված 
ուժերի կողմից

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը դատապարտել է հայ զինվորների գերեվարումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

«Միանշանակ դատապարտում եմ վերջերս հայ զինվորների գերեվարումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Ադրբեջանի ագրեսիան միայն ավելի է բորբոքում լարվածությունը: Ես պահանջում եմ զինվորների արագ վերադարձը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին սենատորը գրառում է կատարել «Թվիթեր»-ում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարությունը ևս հայտարարություն էր տարածել և նշել, որ ԱՄՆ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումները, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների գերեվարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]