Միջազգային

Բայդենը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել Է «միջազգային նորմերի անարգանք»

2 րոպեի ընթերցում

Բայդենը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել Է «միջազգային նորմերի անարգանք»

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Բելառուսում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել Է «միջազգային նորմերին հասցված ուղղակի անարգանք» եւ հանձնարարել միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սպիտակ տունը:

«Ես միանում եմ միջազգային հետաքննություն անցկացնելու բազմաթիվ կոչերին՝ այդ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար: Ես ողջունում եմ նորությունն այն մասին, որ Եվրոպական միությունը տնտեսական պատժամիջոցներին եւ այլ միջոցներին նպատակամիտված կոչ Է արել եւ իմ թիմին խնդրել Է մշակել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համապատասխան տարբերակներ»,-Սպիտակ տունը մեջբերում Է Բայդենի հայտարարությունը: Բայդենը Պրոտասեւիչի ձերբակալությունը համարել Է «խայտառակ հարձակումներ ինչպես քաղաքական այլախոհության, այնպես Էլ մամուլի ազատության վրա»:

Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, կիրակի օրը՝ մայիսի 23-ին, Ryanair-ի ինքնաթիռը, որն Աթենքից թռչում Էր Վիլնյուս, Մինսկում հարկադրաբար վայրԷջք Է կատարել ականապատման մասին հաղորդագրությունից հետո: Հետագայում այդ տեղեկատվությունը չի հաստատվել: ՎայրԷջքից հետո ձերբակալվել Է ինքնաթիռում գտնվող բելառուս ընդդիմադիր ակտիվիստ եւ բլոգեր Ռոման Պրոտասեւիչը՝ NEXTA տեղեկատվական պորտալի ստեղծողը, որը Բելառուսում ճանաչվել Է ծայրահեղական, նրան հայտարարվել Էր միջպետական հետախուզում. նաեւ ձերբակալվել Է նրա ընկերուհին՝ Վիլնյուսի Եվրոպական հումանիտար համալսարանի ուսանողուհի Սոֆյա Սապեգան, որը Ռուսաստանի քաղաքացի Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում