Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին: Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ ստեղծված իրավիճակում պատասխանատվության իր բաժինն ունի նաև ազգի վերնախավը՝ էլիտան, որը «ոչմիթիզականությունը դարձրել էր հայության ազգային դավանանքը»: Լրագրողների հետ հանդիպմանը հարց հնչեց, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն իրեն համարո՞ւմ է «ոչմիթիզականություն» սկզբունքը կրող: 

«Ես ցանկություն չունեմ մեկնաբանել ՀՀ առաջին նախագահի հայտարարությունները…Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել որևէ մեկ առաջարկ համանախագահների կողմից, որն ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը: Այդ տասը տարվա ընթացքում բոլոր այդ առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք դրանք քննարկել: Ադրբեջանն այդ առաջարկները կտրականապես մերժում էր: Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին կամ մեղադրանքներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին, թե արդյոք ղարաբաղյան հարցի լուծման բանալին Ռուսաստանո՞ւմ է, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չի կարող բանալին մեկ տեղում լինել: Նման դիտարկումն, ըստ նրա, պարզունակ մեկնաբանություն է:

«Չի լինում այդպես: Կան կոնֆլիկտի կողմեր, եռանախագահություն, Ռուսաստան: Ակնհայտ է, որ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարում հատկապես վերջին իրադարձությունների կտրվածքով: Ամեն դեպքում, մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, պարզապես չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»,-հավելեց Ռոբերտ Քոչարյանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am