Հասարակական

Մարզահամերգային համալիրում ամսվա կտրվածքով արձանագրվում է ավելի քան 30 ամուսնության գրանցում

2 րոպեի ընթերցում

Մարզահամերգային համալիրում ամսվա կտրվածքով արձանագրվում է ավելի քան 30 ամուսնության գրանցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիները մեծ ոգևորությամբ են օգտվում ամուսնության պետական գրանցման արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում անցկացնելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ ամսվա կտրվածքով 30-ից ավելի ամուսնություն է գրանցվում համալիրում:

«Համալիրում հանդիսավոր պայմաններում ամուսնության գրանցման հնարավորությունը, կարծում ենք, արդյունավետ է, և բնակչության շրջանում կա պահանջարկ: Մեր նպատակն է քաղաքացիներին բարձր մակարդակի ծառայություններ մատուցել, ինչը կգոհացնի նրանց»,-ասաց Վահե Դանիելյանը:

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ, կախված պահանջարկից, ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր կատարելու պայմաններ կստեղծվեն նաև այլ քաղաքներում:

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից: Ամուսնության հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (Վազգեն Սարգսյան, 3), յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ը և 15։00-18։00-ը ընկած ժամանակահատվածում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում