Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար

Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին 
օրվա համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Հերիքնազ Տիգրանյանը:

Օրենքի նախածգով առաջարկվում է բարելավել ժամանակավոր անաշխատունակության նպաստ հաշվարկելու պայմանները:

Հեղինակները, մասնավորապես, առաջարկում են վարձու աշխատողին նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության 1-ին օրվա համար. գործող կարգավորումների համաձայն՝ նպաստը վճարվում է սկսած ժամանակավոր անաշխատունակության 2-րդ օրվանից:

Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]