Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 536 նոր դեպք, մահացել է 21 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության536նոր դեպք, առողջացել է964քաղաքացի, մահացել է՝21-ը: Մեկ օրում կատարվել է4596 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է983656-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր216064դեպք, որոնցից198135-ն առողջացման, 4108-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում12803պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան5դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1018 է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։