Մարզային

Տեղադրվեցին տեղեկատվական ցուցանակներ

2 րոպեի ընթերցում

Տեղադրվեցին տեղեկատվական ցուցանակներ

ԳԱՎԱՌ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Սեւան քաղաքում տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ, որոնք ամբողջացրել են դեռեւս 2020 թվականին մեկնարկած «Ճամփի ընկեր» ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքներն իրականացվել են «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից, DVV International in Armenia-ի «ԵՄ-ն հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ եւ տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սեւան քաղաքի մի քանի խաչմերուկներում, բանուկ տարածքներում եւ հանրային լողափում տեղադրված տեղեկատվական ցուցանակներին, ուղորդիչ վահանակներին, իսկ Նաիրյան փողոցում տեղադրված ինֆո-պատին արդեն լրացնում են անիմացիոն ցուցանակները: «Այսուհետև քաղաքում առայժմ 8 ցուցանակից կթռչեն Սեւանա լճի բնակիչները՝ ճայերը։ Սրանք Հայաստանում առաջին անիմացիոն ցուցանակներն են։ Զբոսաշրջիկների համար Ճանապարհորդությունը Գեղարքունիքի մարզում, ինչպես նաեւ Սեւան քաղաքում առավել դյուրին, հետաքրքիր ու հարմարավետ դարձնելուն օգնելու են նաեւ այս ցուցանակներն ու վահանակները, որոնք արդեն հատել են քսանի շեմը։ Տեղեկատվական ցուցանակներն ու վահանակներն ամբողջանում են ճայերի ընկերակցությամբ և հավակնում են դառնալ քաղաքի խորհրդանիշը: Ինչպես նշում են ծրագրի կազմակերպիչները, Ճայուկները QR կոդերի միջոցով Սեւան քաղաքի տեսարժան վայրերի վերաբերյալ ուղորդիչ ինֆորմացիա են պարունակում մի քանի լեզուներով: Ցուցանակների եւ վահանակների տեղադրման աշխատանքները, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս իրականացվել են «Սեւան համայնքի կոմունալ բարեկարգում եւ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից»,- պատմեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում