Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 667 նոր դեպք, մահացել է 24 մարդ

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 667 նոր դեպք, մահացել է 24 մարդ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության667նոր դեպք, առողջացել է671քաղաքացի, մահացել է՝24-ը: Մեկ օրում կատարվել է4398 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է942001-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր209485դեպք, որոնցից189688-ն առողջացման, 3919-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում14896պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան982դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում