Միջազգային

Իսրայելը հարված Է հասցրել Գազայի հատվածում արմատականների օբյեկտներին ի՝ պատասխան հրթիռի արձակման

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հարված Է հասցրել Գազայի հատվածում արմատականների օբյեկտներին ի՝ պատասխան հրթիռի արձակման

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ապրիլի լույս 16-ի գիշերը գրոհել Է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան հրեական պետության կողմը հրթիռի արձակման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ի պատասխան ավելի վաղ երեկոյան Գազայի հատվածից Իսրայելի դեմ արձակված հրթիռի իսրայելական բանակի կործանիչները եւ մարտական ուղղաթիռները հենց նոր հարված հասցրեցին ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, որտեղ զենք Է արտադրվում, զեքի մաքսանենգության համար թունելին եւ զինվորական պահակետին»,- ասված Է Twitter-ի՝ բանակի Էջում զետեղված հաղորդագրության մեջ: Ինչպես ապրիլի 15-ին տեղեկացրել Է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը, պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից մեկ հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, ինչը հանգեցրել Է օդային տագնապի շչակների գոծելուն Սդերոտ քաղաքում եւ հարակից շրջաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում