Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

«Հայաստան» հիմնադրամը Արցախում նոր ծրագրեր է սկսում. Արայիկ Հարությունյանն ընդունել է կառույցի ներկայացուցչին

«Հայաստան» հիմնադրամը Արցախում նոր ծրագրեր է սկսում. Արայիկ Հարությունյանն 
ընդունել է կառույցի ներկայացուցչին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող շինարարության ընթացքն ու նոր սկսվելիք ծրագրերը: Կառույցի փոխտնօրենը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում մի քանի բազմաբնակարան շենքերի կառուցման մրցույթներ են հայտարարված, նախագծման փուլում են Ասկերանի շրջանում մի քանի նոր բնակավայրեր: Լրացվել է այն համայնքների շարքը, որոնք առաջիկայում մայրուղիներին կապող ասֆալտապատ ճանապարհներ կունենան:

Նախագահ Հարությունյանը իր խոսքում կարևորել է հատկապես Կարմիր շուկա բնակավայրում իրականացվելիք շինարարական աշխատանքները: Հաշվի առնելով բնակավայրի ռազմավարական նշանակությունը՝ Հիմնադրամն այնտեղ 100 տուն կառուցելու հովանավորություն է ստանձնել, որոնց հողային աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am