Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1075 նոր դեպք, մահացել է 19 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության1075նոր դեպք, առողջացել է583քաղաքացի, մահացել է՝19-ը: Մեկ օրում կատարվել է5869թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է915473-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր205128դեպք, որոնցից184243-ն առողջացման, 3794-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում16134պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան2դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը957է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։