1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանն աջակցելու հարցով

Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ 
ռազմագերիների ազատ արձակմանն աջակցելու հարցով

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի խորհրդարանի «Այլընտրանքային ժողովրդավարական ռեֆորմ» խմբի անդամ Ֆերնան Կարտեյզերը այդ երկրի խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենին հարցեր է ուղղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց գերությունից ազատելու ուղղությամբ։

Chambre des députés - Luxembourg and ADR - Alternativ Demokratesch Reformpartei member Fernand Kartheiser’s...

Опубликовано Honorary Consulate of Armenia in Luxembourg Воскресенье, 11 апреля 2021 г.

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվո հյուպատոսությունը։ «Հայ ռազմագերիներին տանջելու մասին տեսանյութերը սոցիալական ցանցերում շրջանառվում էին դեռևս նոյեմբերի 9-ի հրադարարից առաջ։ Հրադադարից հետո Հայաստանը ռազմագերիների փոխանակման շրջանակում Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի ռազմագերիներին։ Ենթադրվում է, որ Ադրբեջանն առ այսօր գերության մեջ է պահում մոտ 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։

Այդ համատեքստում ես կցանկանայի արտաքին գործերի նախարարին տալ հետևյալ հարցերը՝

  1. Տիրապետո՞ւմ է կառավարությունն արդյոք տեղեկատվության՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ, որոնք հրադադարի հաստատումից 5 ամիս անց, առայսօր գերության մեջ են Ադրբեջանում։
  2. Տիրապետո՞ւմ է արդյոք կառավարությունը ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ և այլազգի մարդկանց տանջելու մասին տեղեկատվությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝  Ֆերնան Կարտեյզերը Լյուքսեմբուրգի կառավարությանը հարցադրում է ուղղել առ այն, թե ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի՝ Ադրբեջանը հրապարակի գերիների ամբողջական ցուցակը, իրականացնի հրադադարի հաստատմամբ իր ստանձնած մարդասիրական պարտավորությունները, հարգի միջազգային մարդասիրական իրավունքն ընդհանրապես և չչարաշահի ու տանջանքի ենթարկի անձանց։ Պատգամավորի հարցադրումները նաև վերաբերել են խաղաղ բնակչությանն օգնելու գործում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցությանը, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող այն տարածքներ միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցիչների մուտքի թույլտվություն ստանալու աջակցությունը, որտեղ հրադադարից հետո անձինք են գերեվարվել։ Պատգամավորը կառավարությունից հետաքրքրվել է նաև վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Մինսկի խմբի անդամների տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու, մարդասիրական վերոհիշյալ խնդիրները միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպական Միությունում, Եվրոպայի խորհրդում բարձրաձայնելու և այդ կառույցներից  ռազմագերիների ազատումը պահանջելու, ինչպես նաև Բաքվի կողմից խոչընդոտումը շարունակելու դեպքում Ադրբեջանի դեմ հասցեական պատժամիջոցների կիրառման հարցերով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]