Our game կանանց ֆուտբոլային միջազգային մրցաշար. Լիտվան հաղթեց Հորդանանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկեց պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Առաջին տուրում Չարենցավանում մրցեցին Լիտվայի և Հորդանանի ազգային հավաքականները: Լիտվայի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: 65-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ուգնե Լազդաուսկայտեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջնության բացման խաղում կանանց Հայաստանի ազգային հավաքականը պետք է մրցեր Լիբանանի ընտրանու հետ։ Վիզաների հետ կապված խնդիրների պատճառով Լիբանանի հավաքականի պատվիրակության ժամանումը Երևան հետաձգվել է։ Այդ իսկ պատճառով առաջին մրցափուլի Հայաստան-Լիբանան հանդիպումը ևս հետաձգվել է և կկայանա ապրիլի 8-ին՝ ժամը 13։00-ին,«Փյունիկ» մարզադաշտում։