1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առաջիկայում Հայաստանը Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ կստանա. պատվաստումների գործընթացը շարունակվում է

Առաջիկայում Հայաստանը Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ կստանա. 
պատվաստումների գործընթացը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցած շաբաթ ստացված AstraZeneca ընկերության պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է գտնվում: Առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք և՛ Եվրոպական միության, և՛ Առողջապահական համաշխարհային կազմակերպության վերջնական եզրակացության տրամադրմանը, որն այս երկու օրվա ընթացքում կլինի: Դրանից հետո, ըստ եզրակացության, մենք որոշում կկայացնենք, թե ինչպես և ինչ տարիքային խմբի համար ենք պատվաստումներն իրականացնելու: Մենք շարունակում ենք Սպուտնիկ-V-ով պատվաստումները, սակայն, քանի որ չափաքանակը դեռ քիչ է, պատվաստումներն էլ քիչ են իրականացվում: Առաջիկայում կստանանք Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ և, իհարկե, պատվաստվողների շրջանակը կմեծացնենք»,- նշեց Ավանեսյանը:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստում է իրականացվել Ռուսաստանի նվիրած Սպուտնիկ-V պատվաստանյութերով: Տվյալ պատվաստանյութով ընդհանուր առմամբ պատվաստվել է 600 հոգի: Հայաստանը Ռուսաստանի հետ երկկողմ աշխատանքների արդյունքում նախատեսում է առաջիկայում գնել Սպուտնիկ-V պատվաստանյութը:

Միևնույն ժամանակ մարտի 28-ին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:

Ամերիկյան FDA-ն, Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը և ԱՀԿ-ն տվել են իրենց եզրակացությունները այս պատվաստանյութի վերաբերյալ: Գրանցված կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջև պատճառահետևանքային կապ չի հայտնաբերվել: Առաջիկայում պատվաստանյութը հասանելի կլինի թե Երևանում, թե ՀՀ մարզերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]