Արցախ

Արայիկ Հարությունյանը Նախիջևանիկում մասնակցել է նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը Նախիջևանիկում մասնակցել է նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ ապրիլի 5-ին այցելել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնք և մասնակցել նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին, որը նախաձեռնվել է արմատներով Հադրութից սփյուռքահայ գործարարի կողմից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Հադրութի և բռնազավթված մյուս շրջանների վերադարձի և Հայրենիքի կայուն անվտանգության ապահովման նպատակներին հասնելու ճանապարհը սկսում է Արցախի շենացումից։ Դրա կարևոր բաղադրատարրերից մեկը տնտեսության վերակազմակերպումն է»,- նշել է նախագահ Հարությունյանը՝ մասնակցելով նոր այգու առաջին տունկերը հողին պահ տալու արարողությանը։

Նախագահը եղել է նաև Ասկերանի շրջանի Սառնաղբյուր, Վարդաձոր և Դահրազ գյուղերում։ Քննարկվել են շփման գծի ամրակայմանը, բնակչության անվտանգ կենսագործունեությանը, բնակարանաշինությանը և ենթաշրջանի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում