Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղազարոս Սարյանի 100-ամյակը Երևանում կնշվի համերգային ծրագրով

Ղազարոս Սարյանի 100-ամյակը Երևանում կնշվի համերգային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանները համերգային ծրագրով կտոնեն կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 100-ամյա հոբելյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա ապրիլի 9-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Երեկոյին կհնչեն կոմպոզիտորի կամերային-գործիքային ստեղծագործությունները՝ Կվարտետ N 1-ը, որը Երևանում կներկայացվի առաջին անգամ, Կվարտետ N 2-ը: Կներկայացվեն նաև Անդանտե և Պրեստո (ջութակի և դաշնամուրի համար), Արիա և Տոկկատ (ջութակի և դաշնամուրի համար), Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար N 1-ը, որը ևս Երևանում կատարվում է առաջին անգամ, Սոնատ դաշնամուրի և թավջութակի համար N 2-ը, Սերենադ (դաշնամուրի և շեփորի համար) ստեղծագործությունները:

Ելույթ կունենան «Արս լունգա» դուետը, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս Յ. Դարյանը և կոնսերվատորիայի Կամերային անսամբլի ֆակուլտետի ուսանողները:

Համերգն իրականացվում է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի 100-ամյա հոբելյանի շրջանակում:
Ծրագրի նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր գործիչ Արամ Թալալյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am