Հասարակական

ՍԴ-ն բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը. ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական

1 րոպեի ընթերցում

ՍԴ-ն բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը. ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հայտարարեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Սույն որոշումը վերջանական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը սույն գործով հատուկ կարծիք ունի պատճառաբանական մասին վերաբերյալ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալել):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում