Սպորտ

Թևանյանը հաղթեց ադրբեջանցուն, Հարությունյանը` բուլղարին. երկուսն էլ Բուդապեշտի մրցաշարի ոսկե մեդալակիր են

1 րոպեի ընթերցում

Թևանյանը հաղթեց ադրբեջանցուն, Հարությունյանը` բուլղարին. երկուսն էլ Բուդապեշտի մրցաշարի ոսկե մեդալակիր են

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամները հաղթեցին Բուդապեշտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց և գերազանցեց բուլղարացի Գերոգի Վանգելովին 8:3 հաշվով: Հարությունյանը նախօրեին հաղթելով կիսաեզրափակիչում ապահովել էր Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

65 կգ քաշային կարգի եզրափակիչում Վազգեն Թևանյանը եզրափակիչում ոչ մի միավոր չզիջեց և հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Հաջի Ալևի` 9:0:

Մինչ այս ըմբշամարտում Հայաստանն ուներ երկու ուղեգիր` Տոկիոյի Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն հունահռոմեական ոճի ըմբիշ ՕԽ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:Դրանք կմեկնարկեն2021թվականիհուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում